Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԱՆՀԺ) պատգամավորների թվում 31 դոլարային միլիարդատեր կա։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը, որը ուսումնասիրել է Hurun Report ամսագրի՝ 2013 թվականին կազմած հարուստ չինացիների վարկանիշային աղյուսակը։ Եւս 52 միլիարդատեր մտնում են Չինաստանի ազգային քաղաքական խորհրդատվական խորհուրդ (ՉԱՔԽԽ)՝ ՉԺՀ-ի ղեկավարության խորհրդատվական մարմին։
Ամենահարուստ խորհրդարանականը գործարար Ցուն Ցինհոուն է՝ Hangzhou Wahaha Group կոնցեռնի՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրողի հիմնադիրն ու ղեկավարը։ Ցունի ընտանիքի կարողությունը գնահատվում է 13 միլիարդ դոլար։
ՉԱՔԽԽ – ի ամենահարուստ անդամը Հոնգկոնգից Վիկտոր Լին է։ Նրա կարողությունը կազմում է 32 միլիարդ դոլար, նա Ասիայի ամենահարուստ մարդու՝ Լի Կաշինի (Li Ka-Shing) որդին է։
2012 թվականի հետ համեմատած ԱՆՀԺ–ում միլիարդատերերի քանակն ավելացել է իննով, գրում է «Լենտա.ռու»-ն։




























