Պակիստանի բանակը գրավել է ահաբեկիչների Օրաքզայի մարզում գտնվող Գունդայ Մելա բազան: Գործողության ժամանակ ոչնչացվել է «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման 25 գրոհային:
Ինչպես հաղորդումէ DAWN թերթը, Գունդայ Մելա գյուղը զորքով շրջապատվել է մարտի 7-ին: Զինվորականները հայտնում են, որ հիմա իրենց դիրքերն Օրաքզայում բավականին բարելավվել են` գյուղի ռազմավարական դիրքի շնորհիվ:
Միաժամանակ գրոհայինների դիրքերը տարբեր շրջաններում հզոր հարվածների են ենթարկվում Պակիստանի օդուժի կողմից, ոչնչացվել է 4 ռազմակայան, սպանվել է 12 ահաբեկիչ: Այլ մարտերում եւս 5 գրոհային է զոհվել: Զինվորականները հայտարարում են, որ զոհերի մեծ մասը կապված են եղել «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման հետ:




























