Չեխիայի նորընտիր նախագահ Միլոշ Զեմանը Պրահայում պաշտոնապես անցել է իր պարտականությունների կատարմանը: Նրա պաշտոնակալման արարողությունը տեղի է ունեցել Վլադիսլավյան դահլիճում, երբ երկրի խորհրդարանի երկու պալատների անդամների ներկայությամբ Զեմանը ընդվել է: Այնուհետեւ նոր նախագահը հանդես է եկել 15 րոպեանոց ելույթով:

Զեմանն ընդգծել է, որ ցանկանում է լինել Չեխիայի բոլոր քաղաքացիների նախագահը` անկախ նրանց տարբերություններից եւ քաղաքական հայացքներից: Զեմանը կողմ է արտահայտվել տնտեսական հանցագործությունների եւ նեոնացիստական խմբավորումների դեմ պայքարի ուժեղացմանը, գրում է Utro.ru-ն:

Պաշտոնակալման արարողությանը ներկա է եղել Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը` տիկնոջ հետ, ինչպես նաեւ անկախ Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի կինը` Դագմար Գավլովան: