Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է, առնվազն, 15 մարդ, եւս 24 մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է IANS-ը, միջադեպը տեղի է ունեցել Ջամու եւ Քաշմիր նահանգներում: Ոստիկանության տվյալներով` բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը եւ մեքենան ավելի քան 90 մետր բարձրությունից ընկել է անդունդը: Զոհերից 4-ը 1-2 տարեկան երեխաներ են:

7 տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանց թվում է նաեւ վարորդը, հաղորդում է BFM.RU-ն:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Գուջարատ նահանգում բախվել էին ֆուրգոնն ու ավտոբուսը, որի հետեւանքով զոհվել էր 23 մարդ, եւս 18-ը վիրավորվել էր: