Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին ընդունել է Վլադիմիր Ֆիլատի կառավարության հրաժարականը, հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։ Կառավարության հրաժարականի պատճառ է դարձել անվստահության քվեն, որը խորհրդարանը հայտնել է երեք օր առաջ։
Մոլդովական օրենսդրության համաձայն՝ այժմ նախագահը պետք է նոր կառավարություն ձեւավորելու խորհրդակցություններ սկսի, որից հետո խորհրդարանը 45 օրվա ընթացքում նոր կառավարությունը հաստատելու նվազագույնը երկու փորձ կունենա։ Հակառակ դեպքում նախագահը խորհրդարանը ցրելու հնարավորություն կստանա, գրում է rbc-ն։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆիլատի կառավարությանն անվստահության քվեի խորհրդարանական քվեարկությունը նախաձեռնել էր կոմունիստական կուսակցությունը: Կոմկուսն իր գործողությունները պատճառաբանել էր նրանով, որ կառավարությունը «խրված է կոռուպցիայի մեջ», ինչպես նաեւ մի շարք պաշտոնյաների մեղադրել է քրեական սխեմաներում խառը լինելու մեջ:




























