Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը մարտի 11-ին կմասնակցի ի պատիվ Համագործակցությանմատուցվելիք պատարագին: Դա կլինի նրա առաջին հրապարակային հայտնվելը գաստրոէնտերիտի հայտնաբերոթւմից հետո, որի պատա-ռով նա տեղափոխվել էր հիվանդանոց:
«Գազետա.ru»-ն հայտնում է, թե թագուհին նաեւ չեղյալ է հայտարարել այս հանգստյան օրերին նախատեսված այցը Հռոմ:
Նշենք, որ մարտի 4-ին Եղիսաբեթ 2-րդը դուրս էր գրվել հիվանդանոցից, որտեղ ստամոքսի հիվանդության դեմ բուժում էր ստանում: Թագուհին հայտնի է 86 տարեկանում ամուր առողջությամբ: Վերջին անգամ նրան տեղափոխել էին հիվանդանոց 2003թ., որպեսզի վիրահատեն ծունկը:




























