Ամերիկյան Yahoo! ինտերնետ կորպորացիան քննարկում է երկու խոշոր եւ էլի մի քանի ոչ մեծ ընկերություններ ձեռք բերելու հնարավորությունը:

Նախատեսվող գործարքների մասին մարտի 1-ին կայացած կորպորատիկ ժողովի ժամանակ հայտարարել է HR-տնօրեն Ժաքլին Ռեզեսը, հաղորդում է All Things Digital-ը` վկայակոչելով ընկերությունում իր անանուն աղբյուրները:

Պարբերականի տեղեկատվությամբ` Yahoo!-ն կարող է քննարկել ընկերությունների գնումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գովազդային տեխնոլոգիաները եւ սմարթֆոնների հավելվածների մշակումը, գրում է Lenta.ru-ն:

Yahoo!-ն ամբողջությամբ վերանայում է իր բիզնես ռազմավարությունը` գլխավոր տնօրենի պաշտոնում Մարիսա Մայերի նշանակումից հետո: Նա ընկերությունը գլխավորում է 2012-ի հուլիսից: