Հայաստանն ու Մոլդովան, ինչպես նաեւ ԵՄ մի շարք այլ երկրներ միացել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներին: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը ողջունել է այդ որոշումը:
«Եվրամիությունն ի գիտություն է ընդունում եւ ողջունում է այդ երկրների որոշումները»,-նշվում է Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:Հայաստանի եւ Մոլդովայի հետ միասին Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին են միացել նաեւ Խորվաթիան, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը, Իսլանդիան, Նորվեգիան:
Փետրվարին Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ էր ընդունել ԿԺԴՀ-ի դեմ` այդ երկրում միջուկային փորձարկումների հետ կապված: Նոր պատժամիջոցները հավանության են արժանացել նախօրեին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:


























