Գլենդելի քաղաքային խորհրդի թեկնածու Զարե Սինանյանը կորցնում է  աջակցությունը եւ, հնարավոր է, քաղաքային հանձնաժողովում իր տեղը. պատճառը նրան ուղղված այն մեղադրանքներն են, թե  նա «YouTube»-ում «ռասիստական, հոմոֆոբիական եւ սպառնալից» մեկնաբանությունների հեղինակն է, հաղորդում է  «Glendale News-Press»-ը:

Ըստ պարբերականի` Սինանյանը կարող է կորցնել տեղը հանձնաժողովում այն բանից հետո, երբ  քաղաքային խորհրդի անդամի երկու թեկնածուներ` Լորա Ֆրիդմանն ու Արա Նազարյանը խորհրդում քննարկում են կազմակերպել Սինանյանին զբաղեցրած պաշտոնից զրկելու վերաբերյալ: Վերջինս Համայնքային զարգացման աջակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամ է: Քաղաքապետ Ֆրենկ Կինտերոն միացել է Նաջարյանին` պաշտպանելով հարցը քննարկման ներկայացնելու առաջարկը:

Նշենք, որ Սինանյանը ընտրարշավի անցակացման համար ամենաշատ միջոցներն էր հավաքել  եւ լայն աջակցություն էր վայելում: Սակայն  մեղադրանքից հետո երեք հայտնի գործիչներ` կոնգրեսական Ադամ Շիֆը, Լոս Անջելեսի քաղաքապետի թեկնածու Էրիկ Գարսետին եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը ետ էին կանչել իրենց աջակցությունը:Զարե Սինանյանը չէր պատասխանել իրավիճակը մեկնաբանելու բազմաթիվ խնդրանքներին, սակայն նրա ընտարաշավի տնօրեն Էլեն Ասատրյան ասել է, որ նա բոլոր հարցերին կպատասխանի երեքշաբթի կայանալիք հանդիպման ժամանակ: