Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նախագահի երդման տեքստը երկու անգամ է ստորագրել՝ քերականական սխալի պատճառով։
«Մենք շտկել ենք սխալը։ Սահմանադրական դատարանի նախագահի, Սենատի նախագահի, իմ եւ կառավարության ղեկավարի ներկայությամբ նախագահը նորից է ստորագրել երդման տեքստը», - ասել է Պատգամավորների պալատի (Չեխիայի խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Միրոսլավա Նեմցովան, գում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով չեխական ռադիոյին։
Չեխիայի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մարտի 8-ին Վլադիսլավյան դահլիճում, խորհրդարանի երկու պալատների անդամների ներկայությամբ։
Զեմանը երդվել է՝ ձեռքը դնելով Սահմանադրության վրա, հետո ստորագրել է երդման տեքստը, սակայն դրանում քերականական սխալ էր տեղ գտել. Բառերից մեկի վերջավորությունից երկու տառ էր պակասում։




























