Հարավային Կորեայում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել. Ափամերձ Կունսան քաղաքից 24 կմ հեռվում գտնվող ձկնորսական նավը մարտի 9-ին բռնկվել է։ Բոցից եւ ծխից փրկվելու համար ձկնորսները սկսել են նետվել սառած ծովը։

Ողբերգության հետեւանքով ինը մարդ զոհվել է ցրտահարությունից, մեկն անհետ կորել է։ Հաջողվել է փրկել ձկնորսներից մեկին:

Հրդեհի պատճառն անհայտ է։ Անձնակազմի ողջ մնացած անդամը պատմել է, որ ծուխէ նկատել նավի մեքենայական հատվածում, ինչից հետո բոցը տարածվել է, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։