Կանարյան կղզիները իսպանական 5-րդ տարածաշրջանն է, որը երկրի կենտրոնական կառավարությունից ֆինանսական օգնություն է խնդրել: Այս մասին հայտնել է ինքնավար մարզի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Խավիեր Գոնսալես Օրտիսը:
«Կանարյան կղզիները հարցում են ուղարկել Մադրիդ` հատուկ հակաճգնաժամային հիմնադրամից 421,8 մլն եվրո ստանալու համար: Այդ միջոցներից 129 մլն-ը կուղղվի պարտքերի մարմանը, մնացածը նախատեսված է մարզի բյուջեի դեֆիցիտը փակելուն, որը 2013 թվականին, նախնական տվյալներով, կկազմի 0,7 տոկոս»,-հայտարարել է Գոնսալեսը:
Ավելի վաղ Իսպանիայի կենտրոնական կառավարությունը ֆինանսական օգնության համար դիմել էին 4 տարածաշրջաններ` Կատալոնիան (9 մլրդ եվրո), Վալենսիան (2,3 մլրդ եվրո), Մուրսիան (630 մլն եվրո) եւ Բալեարյան կղզիներ (569,9 մլն եվրո):
2013 թվականին, ինքնավարություններին ֆինանսական օգնության համար ստեղծված հատուկ հակաճգնաժամային հիմնադրամի ծավալը կազմում է 23 մլրդ եվրո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























