Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 7-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ Հայաստան-Եվրամիության համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը ողջունել են Եվրամիության դերակատարությունը Հարավային Կովկասում փոխվստահության հաստատման եւ տարածաշրջանի կայուն զարգացման գործում: ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԵՄ պատվիրակը համակարծիք էին նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման նպատակահարմարության հարցում:


























