Քաբուլի կենտրոնում, Աֆղանստանի պաշտպանության նախարարության շենքից ոչ հեռու, մարտի 9 –ին պայթյուն է որոտացել:  Արդյունքնում զոհվել է ութ խաղաղ բնակիչ, զինվորականների թվում զոհեր չկան: Հաղորդվում է, որ մահապարտ ահաբեկիչը շենքին մոտեցել է հեծանիվով:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի` Աֆղանստան այցի ընթացքում: Պայթյունի ժամանակ նա գտնվել է Քաբուլի ռազմական  օբյեկտներից մեկում, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը, որի ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդան հայտարարել է, որ հարձակումն ուղղակիորեն ուղղված է եղել Պենտագոնի ղեկավարի դեմ եւ ազդանշան է եղել այն մասին, որ թալիբները միշտ կարող են գրոհել Քաբուլը «անգամ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում»: