Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատասխանել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին, որը փետրվարյան միջուկային փորձարկումներից հետո խստացրել է երկրի նկատմամբ պատժամիջոցները։ Հյուսիսային Կորեայում փաստաթուղթն անվանել են «ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության հետեւանք»։
«Ամբողջ աշխարհը կտեսնի, որ ԿԺԴՀ-ի պատասխանը կլինի երկրի՝ որպես գերտիրության ամրապնդումը, որը միջուկային զենք ունի եւ հրթիռներ է արձակում, ինչը ԱՄՆ-ի մոտեցման պատասանն է», - ասված է երկրի հաղորդագրությունում, գրում է «Կոմերսանտը»։
Հիշեցնենք, նոր բանաձեւը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին ենթակա անձանց եւ կազմակերպությունների ցուցակի ընդլայնում։ Բացի այդ, փաստաթուղթը ՄԱԿ-ի անդամ երկրներին պարտադրում է Հյուսիսային Կորեա խոշոր գումարների փոխանցումը։ Արգելվում է համատեղ ֆինանսական ընկերությունների ստեղծումը եւ հյուսիսկորեական բանկերի մասնաճյուղերի հիմնումը։
Պատժամիջոցների ընդունումից հետո Փհենյանը հայտարարել էր հյուսիսի եւ հարավի միջեւ չհարձակման մասին բոլոր համաձայնագրերի զրոյացման վերաբերյալ։ Հարավային Կորեան ի պատասխան սպառնացել էր ոչնչացնել Կիմ Չեն Ընի վարչակարգը։ Բացի այդ, Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն կոչ է արել երկրի զորքերը բերել մարտական բարձր պատրաստականության վիճակի։




























