Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Կուվանդիկսկի շրջանում վատ եղանակի պատճառով տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետեւանքով ավելի քան երեք հարյուր ավտոմեքենա է մնացել ձյան մեջ: Ոստիկաններն ստիպված են եղել ձյան կապանքներից ազատել մոտ 70 ավտոմեքենա:  Մեքենաներից տարհանվել է ավելի քան հարյուր մարդ:

Մարտի 8 –ի ցերեկն այդ շրջանում բախվել են Nissan –ն ու Lada Priora-ին: Ձյան պատճառով Օրենբուրգ-Օրսկ ավտոճանապարհին երթեւեկությունը խափանվել է, երեք հարյուր մեքենա մնացել է ճանպարհին, հաղորդում է «ՌԻԱ Նոսվոստին»:

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաեւ Ղազախստանի Ակմոլինսկի շրջանում. մի քանի հարյուր ավտոմեքենա մնացել է ավտոճանապարհներին: Մասնավորապես Արշիլինսկի մայրուղում մնացել է 158 բեռնատար եւ 250 մարդատար ավտոմեքենա: