Քալիֆորնիայի ափերին մարիխուանայի խմբաքանակ է հայտնաբերվել, որի արժեքը գնահատվում է մեկ միլիոն դոլար: Թմրանյութը նկատել են Վանդենբերգ ռազմական ավիաբազայի զինվորականները:

«The Los Angeles Times»-ը հաղորդում է, որ ափին շրջված մոտորանավակի մոտ ավազի մեջ թաղված աղբի պարկեր են գտնվել, որոնց մեջ սակայն մարիխուանա է եղել:

Հետաքննությունը ենթադրում է, որ մաքսանենգները մոլորվել են եւ չեն հասկացել, որ հայտնվել են  ԱՄՆ խոշորագույն ավիաբազաներից մեկի տարածքում: Ուստի որոշել են թաքցնել բեռն ու նրա հետեւից գալ ավելի ուշ: Առայժմ կասկածյալներին գտնել չի հաջողվել, հաղորդում է  «Lenta.ru»-ն: