Պակիստանի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆն, այսօր` մարտի 9-ին, մեկօրյա մասնավոր այցով ժամանել է Հնդկաստան` վիճելի տարածաշրջան հանդիսացող Քաշմիրում մի շարք զինված պատահարներից հետո հարաբերությունները կարգավորելու համար:

Ջայփուր քաղաքում (Ռաջասթհան նահանգ) Աշրաֆը կհանդիպի Հնդկաստանի արտաքին գոործերի նախարար Սալման Խուրշիդի հետ, հաղորդել է Հնդկաստանի ԱԳՆ-ն: Այնուհետեւ Աշրաֆը կայցելի Աջմեր Շարիֆի սուֆիական վանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ վանքի հոգեւոր առաջնորդը հայտարարել է, որ չի մասնակցի Աշֆրամի հետ համատեղ աղոթքներին ի նշան բողոքի` հունվարին Կաշմիրում երկու հնդիկ զինվորի դաժան սպանության դեմ:Վանքի շրջակայքում նաեւ ակնկալվում է հակապակիստանական բողոքի ցույցեր: