Աֆղանստանում եւս մեկ ահաբեկչություն է տեղի ունեցել, որի ժամանակ ութ երեխա է զոհվել: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է Աֆղանստանի հարավում գտնվող Հոստ քաղաքի անցակետը: Զոհվել է մեկ ոստիկան, երկուսը վիրավորվել են:
Տեղական իշխանության հայտարարության համաձայն` մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է Հոստ քաղաքում գտնվող միջազգային աջակցության ուժերի եւ ոստիկանության ընդհանուր անցակետի մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մարտի 9 –ին նմանատիպ ահաբեկչություն էր տեղի ունեցել նաեւ Քաբուլում. Մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել էր պաշպանության նախարարության շենքի մոտ: Զոհվել էր ինը, վիրավորվել 13 մարդ: Ահաբեկչություններն իրականացվում են ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի Աֆղանստան այցի ընթացքում:




























