Սինգապուրից ոչ հեռու ինդոնեզական առափնյա նավը բախվել է Sea Hawk լաստանավին: Նավը խորտակվել է, մեկ հոգի անհայտ կորել է, ութ հոգի վնասվել են:
Սինգապուրի Պասիր-Պանջանգ նավահանգստից դուրս եկած լաստանավը, որի վրա մոտ 200 ուղեւր է եղել, ներկա պահին դեռ անհայտ պատճառներով բախվել է ինդոնեզական նավին: Առափնյա նավագնացության նավի անձնակազմից հինգ հոգու հաջողվել է փրկել, սակայն մեկ հոգի անհայտ կորել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ներկա պահին ջրասույզները պատրաստվում են որոնողական գործողության: Տուժածները հոսպիտալացվել են, սկսվել է բախման պատճառների հետաքննությունը:




























