Պեկինում օդի որակը վերջին օրերին գնահատվել է «լուրջ աղտոտված», որն իրականում թանձր մառախուղի է նմանվում: Մարտի 9-ին Պեկինում ուժեղ քամի կլինի, որը բացի նրանից, որ մառախուղ կառաջացնի, նաեւ իր հետ մեծ ծավալի ավազ եւ փոշի կբերի, հաղորդում է «Սինհուան»:

Մարտի 7-ից սկսած` Չիանաստանի մայրաքաղաքը կեղտոտ մառախուղով է պատված: Մոնիթորինգի տվյալների համաձայն` մարտի 8-ին ժամը 13-ին օդի աղտոտվածության լուրջ ցուցանիշներ են գրանցվել ամբողջ քաղաքում 35 դիտարկման կետերից 30-ում, իսկ նրանցից մի քանիսում գրանցված օդի կախույթային մասնիկների ցուցանիշները մեկ կուբամետրի դիմաց արձանագրել են 300 մկգ:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ` մարտի 9-ին Պեկինում ավազափոշային հողմ կլինի, որը կտրուկ կբարձրացնի օդում կախույթային մասնիկների կենտրոնացումը: Ուժեղ քամու պատճառով մարտի 10-ին Պեկինում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում: