Հյուսիսային Իռլանդիայի արեւելքում գտնվող Նյութաունեբի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում 5 ոստիկան է տուժել: Բախումներն սկսվել են հանրահավաքի ժամանակ, որի մասնակիցները սյուներից պոկում էին իռլանդական դրոշները:

Կարգուկանոն հաստատել փորձող ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել, որից հետո ցուցարարներին սկսել են ցրել: Ականատեսները նշում են, որ ցուցարարները կոտրել են տեղի պոլիկլինիկայի շենքի ապակիները, վնասել ճակատային մասը: Բացի այդ, հրդեհվել են մի քանի մեքենաներ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նախօրեին հաղորդվել էր, որ Հյուսիսային Իռլանդիայի քաղաքներում վերջին շաբաթներին լոյալիստների ելույթները Մեծ Բրիտանիայի իշխանությունների վրա 20 մլն ֆունտ սթերլինգ (ավելի քան 30 մլն դոլար) է արժեցել: Ընդ որում այդ գումարի մեջ է մտնում միայն ցույցերն ու անկարգությունները ճնշելուն ուղղված ոստիկանության գործողությունների ծախսերը: Իսկ անկարգությունների ժամանակ պետական եւ մասնավոր ունեցվածքին հասցված վնասը դեռ նոր պետք է հաշվարկվի:

Հյուսիսային Իռլանդիայում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել Բելֆաստի որոշումը` թույլ տալ տարվա մեջ 17 օր բարձրացնել Մեծ Բրիտանիայի դրոշը: