Պակիստանի Փեշավար քաղաքում ահաբեկչական ակտ է իրականացվել. զոհվել է 4, վիրավորվել` 28 մարդ: Պայթուցիկ սարքը գործի է դրվել քաղաքի մոտ գտնվող մզկիթներից մեկում` ցերեկային աղոթքի ժամանակ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ենթադրում են, որ Փեշավարի ահաբեկչությանը մասնակից են «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» խմբավորման զինյալ թալիբները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին երեք տարիների ընթացքում Պակիստանի հյուսիսարեւմտյան Հայբեր Փահթունհվա նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Փեշավար քաղաքում ծայրահեղականների ահաբեկչությունների զոհ են դարձել ավելի քան մեկուկես հազար մարդ:




























