Լեհաստանում վթարի է ենթարկվել պարի խմբի երեխաներին տեղափոխող ավտոբուսը, այն բախվել է երկաթգծի կամրջի սյանը: Ավտոբուսում եղել է 18 երեխա եւ նրանց երկու ղեկավարները:
Տեղի փրկարարների փոխանցմամբ` միջադեպի հետեւանքով զոհվել է 10-ամյա մի աղջնակ, եւս եւկու աշակերտուհիներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել եհիվանդանոց:
Ողբերգությունը տեղի է ունեցել կենտրոնական Մազովեցյան վոեվոդությունում: Նախնական վարկածով` ավտովթարի պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել, մերկասառույցի վրա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, հաղորդում է НТВ-ն:




























