Հնդկաստանի սահմանին մոտ գտնվող պակիստանական Լախորի ծայրամասում քրիստոնեական Բադամի Բագ թաղամասում մարտի 9-ին մահմեդականների վրդովված ամբոխն այրել է հարյուրից ավելի տներ։

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանության քաղաքային վարչությունը, թալանվել է քրիստոնեական համայնքի շատ ներկայացուցիչների ունեցվածքը, ովքեր շտապ լքել են քաղաքը՝ վախենալով իրենց կյանքի համար։

Նման ինքնադատաստանի առիթ է դարձել Մուհամեդ մարգարեի անունը պղծելու եւ անարգելու՝ թաղամասի բնակիչներից մեկի նկատմամբ առաջ քաշված մեղադրանքը։

Տեղի ոստիկանության հաղորդմամբ` արդեն հաջողվել է ձերբակալել դաժան դատաստանի մի քանի պաշտպանի։ Կատարվում է քննություն։