Դեռեւս 2007թ. շարքից դուրս եկած չինական սարքի բեկորներն ուղեծրում բախվել են ռուսական միկրոարբանյակին: Վթարի հետեւանքով արբանյակը վնասվել է:
Բախումը տեղի էր ունեցել հունվարի 22-ին, սակայն մասնագետները նոր են միայն հասկացել, թե ինչ է կատարվել` հետեւելով երկու օբյեկտների հետագծին, գրում է Space.com-ը:
Տիեզերական ստանդարտների եւ ինովացիաների ամերիկյան կենտրոնի փորձագետ Թոմաս Կելսոյի խոսքով`ռուսական արբանյակին հարվածած չինական սարքի բեկորի զանգվածը հազի թե 0,08 գրամից ավելի լիներ: Սակայն առայժմ այնքան էլ հստակ չէ, թե ինչ լրջության վնասվածք է ստացել արբանյակը, գրում է «Ռոսբալտը»:
Սա տիեզերքում արհեստական արբանյակների բախման առաջին դեպքը չէ: Առաջին անգամ 2009թ. փետրվարին բախվել էին ռուսական «Կոսմոս-2251» եւ ամերիկյան Iridium 33 սարքերը:




























