Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչն ու Վլադիմիր Պուտինը փաստացի պայմանավորվել են ուկրաինական գազատրանսպորտային համակարգի կառավարման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Դրա դիմաց Ուկրաինան գազը կստանա իջեցված սակագներով: Ռուսաստանի կողմից համատեղ նախագծին կմասնակցի «Գազպրոմ»-ը, այլ ոչ թե նրա դուստր ձեռնարկությունը:

ՈՒՆԻԱՆ-ը հայտնում է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է արտահայտվել ԵՄ-ի մասնակցությամբ եռակողմ նախագծին: Ըստ խմբագրության` համատեղ ձեռնարկության ստեղծման վերջնական որոշումը կարող է կայացվել մոտ ժամանակներում:

Բացի այդ, Կիեւն ու Մոսկվան այսօրվա դրությամբ հստակ սահմանազատել են «գազային» եւ այլ ոլորտներում տնտեսական համագործակցության հարցերը, այդ թվում` «Ուկրաինա-Մաքսային միություն» թեման: