Քենիայի Անկախ ընտրական հանձնաժողովը մարտի 9-ին պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններում փոխվարչապետ Ուհուրու Քենիաթայի հաղթելու մասին:
Անկախ ընտրական հանձնաժողովի վերջին տվյալով`Քենիաթան 50,07% ձայն է հավաքել` հաղթահարելով հիսուն տոկոսի արգելքը: Նրա գլխավոր մրցակից, երկրի վարչապետ Ռաիլա Օդինգան 43%-ից ավելի ձայն է հավաքել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Քենիաթան Սուդանի նախագահից հետո աֆրիկյան երկրորդ առաջնորդը կդառնա, ով մեղադրվում է մարդկության դեմուղղված հանցագործությունների համար: Միջազգային քրեական դատարանը նրանից պատասխանատվություն է պահանջում 2007թ. ջարդերի համար:




























