Իտալիայի հյուսիսային Գուաստալա քաղաքի շուկայում  այսօր` մարտի 9-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել: Արտակարգ պատահարի հետեւանքով` նախնական տվյալներով, զոհվել է տեղի երկու բնակիչ: Պայթյունի վայրում գտվող եւս չորս մարդ վիրավորվել եւ ուժեղ այրվածքներ է ստացել:

Առավել հավանական է, որ պատահարը տեղի է ունեցել արագ սննդի կրպակում գազի բալոնների պայթյունի հետեւանքով: Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով  «Reuters»-ը: