Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա` մարտի 9-ի հրամանագրով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մեկ այլ հրամանագրով Միքայել Մինասյանը նշանակվել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):