Նիգերիայում իսլամիստական «Անսարու» (Ansaru) խմբավորման զինյալները հայտարարել են, որ հաշվեհարդար են տեսել օտարերկրացի յոթ քաղաքացու հետ, ովքեր ավելի վաղ պատանդ էին վերցվել։

Խմբավորումը փետրվարի կեսին հարձակվել էր Setraco շինարարական ընկերության աշխատավորական փոքրիկ քաղաքի վրա։ Հարձակումը տեղի էր ունեցել Բաուչի նահանգում։ Պատանդ էին վերցվել ընկերության աշխատակիցները. մեկը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, մյուսը՝ հույն, երեք լիբանանցի, ֆիլիպինցի եւ մեկ Իտալիայի քաղաքացի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Զինյալները հաղորդել են, որ դա արել են պատանդներին ազատել փորձող նիգերիացի եւ բրիտանացի զինվորների կողմից մի քանի մահմեդականների սպանությանն ի պատասխան։

«Անսարու» խմբավորման զինյալները գործում են երկրի հյուսիս-արեւելքում։ «Անսարու»-ն Նիգերիայում տեղի ունեցող ահաբեկչական ակտերի մեծ մասի հետեւում կանգնած իսլամիստական «Բոկո խարամ» խմբավորման ճյուղավորումներից մեկն է։