Վենեսուելայում նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 14-ին,  նման  որոշում է  կայացրել երկրի ընտրական հանձնաժողովը, հաղորդում է BBC-ին: Ընտրություններին կմասնակցի երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Նիկոլաս Մադուրոն: Ընդդիմությունից կառաջադրվի Էնրիկե Կապրիլեսը:

Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահից հետո: Չավեսը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ եւ  չորսը վիրահատություն էր տարել:

Նրա հրաժեշտի արարողությունը Կրակասումը տեղի ունեցավ մարտի 8-ին: