Կոնգոյում անհետացել է ռուսաստանյան «Մի -8» ուղղաթիռը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ուղղաթիռը դուրս էր եկել նախօրեին` ծառայողական չվերթ իրականցնելու համար: Վայրէջքից առաջ անձնակազմի հետ հնարավոր չի եղել կապ հաստատել: Ուղղաթիռի անհետացման վայրում եղանակային պայմանները վատ են եղել: Ներկայումս դեպքի վայր են մեկնել փրկարարները:

Չի հաղորդվում, թե քանի մարդ է գտնվել ուղղաթիռում եւ ինչ բեռ է այն  տեղափոխել: Հիշեցնենք, որ մարտի 4 –ին Կոնգոյում ինքնաթիռ էր աղետի ենթարկվել,  30 ուղեւոր զոհվել էր: