Ֆոլկլենդյան կզիներում սկսվել է հանրաքվեն, որի ընթացքում բնակիչները պետք է իրենց կարծիքը հայտնեն` շարունակել մնալ որպես բրիտանական անդրծովյան տարածք, թե դառնալ ինքնիշխան, հաղորդում է BBC-ին:

Հանրաքվեն տեւելու է երկու օր: Ֆոլկլենդյան կղզիները վեճի պատճառ են Մեծ Բրիտանիայի եւ Արգենտինայի միջեւ: 1965 թ-ին ՄԱԿ-ի գլխավոր վահաժողովը կղզիներն արգենտինական տարածք էր ճանաչել:

Հանրաքվեի արդյունքները կհրապարկվեն մարտի 12 –ի գիշերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Սակայն ոչ ոք չի կասկածում, որ կզիների բնակչությունը, որոնք հիմնականում ծագումով բրիտանացիներ են, կողմ կարտահայտվեն բրիտանական թագին:

Բրիտանական կառավարությունը հայտարարում է, որ հանարաքվեն տեղական իշխանությունների նախաձեռնությունն է եւ իրենք աջակցում են կղզիաբնակաների` իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու ձգտմանը:

Արգենտինայի կառավարությունը նախապես հայտարարել է, որ մտադիր է հաշվի առնել հանրաքվեի արդյունքները: