Մեքսիկայում սպանվել է Հալիսկո նահանգի զբոսաշրջության նախարար Խոսե դե Հեսուս Գալեգոսը: Նրա վրա կրակել են մեքենայում` Սապոպան քաղաքում: Այլ մանրամասներ չի հաղորդվում:

Ըստ ոստիկանության` հարձակումը կապ չունի նախարարի մասնագիտական գործունեության հետ: Նա պաշոտոնն ստանձնել էր անցած շաբաթ: Միաժամանակ, չհաստատված տվյալներով, ոստիկանություն արդեն ձերբակալել է չորս կասկածյալների, հողորդում է «Ինտերֆաքսը»: