Չինաստանի Շանհայ քաղաքով անցնող Հուանպու գետի ջրերում մոտ 1000 խոզ է հավաքվել: Այս գետի քաղցրահամ ջուրը քաղաքի ջրի հիմնական աղբյուրն է:

Առաջին սատկած կենդանիները նկատվել են դեռ մարտի 8-ին: Մարտի 9 –ին հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է որսալ ավելի քան 900 կենդանու մարմին, հաղորդում է AP-ն: Քաղաքային իշխանությունները դժվարանում են բացատրել, թե ինչպես են կենդանիները հայտնվել գետում:

Ներկայումս համապատասխան ծառայությունները ստուգում են ջրի որակը: Ջրում որեւէ վարակի նշան չի հայտնաբերվել: