Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը հաղթանակ է տարել այն շարժման նկատմամբ, որը ձգտում էր նրան զրկել Լոս Անջելեսի տրանսպորտային վարչությունում իր տեղից` Լոնգ Բիչ ավտոստրադայի թունելի կառուցմանը հակադրվելու համար, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Կալիֆոռնիայի Սան Գաբրիել հովտի տասը քաղաքների ներկայացուցիչները դեկտեմբերին դեմ էին քվեարկել Նաջարյանի հաստատմանը, այն դեպքում, երբ հյուսիսային քաղաքների, այդ թվում` Գլենդելի եւ Բըրբենքի ներկայացուցիչները նրան քառամյա ժամկետով հաստատել էին այդ պաշտոնում:

Սակայն այս անգամ Նաջարյանին հաջողվել է ստանալ այդ քաղաքների աջակցությունը, նաեւ Ալգամբրայի եւ Դուարտեի, որոնք ամենակտիվ էին նրա թեկնածությունն արգելափակելու հարցում: Նաջարյանը հայտարարել է, որ թեեւ նախկինի պես դեմ է հանդես գալիս թունելի կառուցմանը, բայց պետք է անցկացվի նախագծի ուսումնասիրություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսակետից: