Կնոգոյում ՄԱԿ-ի հետ պայմանագրի հիման վրա թռիչքներ իրականցնող «ՄԻ -8» ուղղաթիռն աղետի է ենթարկվել: Ուղղաթիռում գտնվել են Ռուսաստանի չորս քաղաքացիներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Կոնգոյում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տվյալներով, անձնակազմը կազմված է եղել ռուսաստանցի չորս քաղաքացուց: Ներկայումս իրականցվում են ցամաքային փրկարարական աշխատանքներ:

Նախնական տեղեկատվության համաձայն` ռուսական «ՄԻ 8» օդանավն աղետի է ենթարկվել լեռնային տեղանքում ` 2700մ բարձրության վրա: Ուղղաթիռը իրականացնում էր Շաբունդա- Բուկաու չվերթը կլիմայական բարդ պայմաններում: