Աֆղանստանի հարավային Գելմենդ նահանգում ՆԱՏՕ-ի օդուժի գրոհի արդյունքում զոհվել է աֆղանստանցի հայտնի կինոաստղ Նազար Մոհամադ Հելմենդին:
Տեղական «Փաջվակ» գործակալության հաղորդմամբ, մինչ այդ, մարտի 9 –ին դերասանին գերի էին վերցրել թալիբները: ՆԱՏՕ-ի օդուժի գրոհի արդյունքում զոհվել էին երեք թալիբան գրոհայիններն ու նրանց գերին: Նրա մարմինը ճանաչել է եղբայրը:
Ըստ ՆԳՆ տվյալների` «գրոհի արդյունքում զոհվել է թալիբների դաշտային հրամանատար Մոհամեդ Ալամը»: Կիոնաստղի մահվան մասին ոստիկանությունը լռում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























