Գերմանիայում բազմաբանակարան շենքում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել են մեկ ընտանիքի առնվազն ութ անդամները, այդ թվում` յոթ երեխա: Հրդեհը բռնկվել է Բակնանգ քաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հրդեհը բռնկվել է շենքում, որտեղ բնակվել է թուրքական ընտանիքը: Այն մարելու համար մի քանի հարյուր հրշեջ է ժամանել, նրանց հաջողվել է փրկել երեք հոգու: Նախնական վարկածով հրդեհի պատճառը կարող է լինել կարճ միացումը:




























