Պերուում ավտոբոսի վթարի արդյունքում 14 մարդ է զոհվել, եւս  30-ը վիրավորվել է, հաղորդում է Ֆրանսպրեսը:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, Կամանա եւ Արեկիպա քաղաքների միջեւ: Ըստ ոստիկանության, վարորդն ըստ ամենայնի կորցրել է կառավարումը, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից  եւ ընկել է ձորը:

Տուժածներին տեղափոխել են Կամանայի հիվանդանոց: Չի հաղորդվում, եղել են օտարերկրացիներ ավտոբուսում, թե ոչ: