Նյու Դելիում հնդիկ ուսանողուհի Ջոտի Սինգhի բռնաբարության մեղադրյալներից մեկը մարտի 11-ին ինքնասպան է եղել:
NDTV հեռուստաալիքը հայտնում է, որ գլխավոր մեղադրյալ Ռամ Սինգhը տեղի ժամանակով ժ. 5.00-ին կախվել է Թիհարի իր բանտախցում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նյու Դելիում 2012թ. դեկտեմբերին խմբակային բռնաբարել էին ուսանողուհի Ջոտի Սինգհին, որը ընկերոջ հետ վերադառնում էր կինոդիտումից: Հանցագործները նաեւ դաժանորեն տանջել են աղջկան: Ավելի ուշ նա վախճանվել էր Սինգապուրի հիվանդանոցում: Հնդկաստանի շատ քաղաքներում տեղի էին ունեցել բողոքի զանգվածային ցույցեր:
Ոստիկանությւոնը ձերբակալել էր վեց մեղադրյալների: Ռամ Սինգհին, նրա եղբայր Մոկեշին, Վինայ Շարմին, փավանա ԳուպտԱՅին եւ Ակշավ Սինգհին սպանության եւ առեւանգման մեղադրանքներ էին առաջադրվել: Վեցերորդ կասկածյալին անչափահաս էին ճանաչել հանցագործության կատաման պահին, նրա գործը կքննվի առանձին:




























