Պապուա Նոր Գվինեայի ափերին 6,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաե քաղաքից 139 կմ արեւելք: Հիպոկենտրոնը գտնվել է 84 կմ խորությունում: Ըստ ծառայության տվյալների` ցունամիի առաջացման վտանգ չկա, հայտնում է «Ազիատսկի ռեպորտյորը»: Զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում:
Պապուա Նոր Գվինեայում երկրաշարժները պարբերաբար են տեղի ունենում. երկիրը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող գոտում` այսպես կոչված «Խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում»:




























