Fitch միջազգային վարկանշային գործակալությունը Իտալիայի վարկանիշն իջեցրել է «ВВВ+»-ի, կանխատեսումը՝ «բացասական»: Իջեցված են արտասահմանյան եւ ազգային արժույթների վարկանիշները: Fitch-ում սպասում են, որ Իտալիան ռեցեսիայից դուրս կգա 2013թ. երկրորդ կեսին:
Ավելի վաղ վարկանիշը գտնվում էր «А-» մակարդակում: Վարկանիշի իջեցումը կապված է երկրում ընտրությունների ոչ միանշանակ արդյունքի հետ:
Այժմ Իտալիայի վարկանիշն ըստ Fitch-ի միայն երեք աստիճանով է բարձր «աղբի» մակարդակից եւ մեկ աստիճանով՝ Իսպանիայի վարկանիշից:
Ըստ վարկանշային գործակալության փորձագետների կանխատեսման` ընթացիկ տարում Իտալիայի տնտեսությունը կնվազի 1,8%-ով: Պետական պարտքը կմոտենա ՀՆԱ-ի 130%-ին: Անցյալ տարի Իտալիայի ՀՆԱ-ն կրճատվել էր 2,4%-ով, գրում է «Վեստի Էկոնոմիկան»:



























