Ամերիկյան Օհայո նահանգում ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 6 դեռահաս է զոհվել: Տեղի ոստիկանության տվյալներով` Honda Passport ամենագնացի վարորդը, որում եղել է 8 մարդ, դեռեւս չպարզված պատճառներով կորցրել է կառավարումը:
Իշխանությունները պնդում են, որ մեքենան գերբեռնված է եղել եւ մեքենայի սրահում ոչ ոք անվտանգության գոտին գցած չի եղել, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով CNN-ը:
Ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հարվածել արգելապատնեշին եւ ընկել ջրանցքը: Բոլոր զոհերը 14-19 տարեկան են, նրանք խեղդվել են մեքենայի հետ միասին:
Կենդանի մնացածներին հաջողվել է դուրս գալ մեքենայից եւ ոտքով հասնել մոտակա բնակավայր: Այնտեղից նրանք փրկարար ծառայություն են զանգահարել:




























