«Մարտական ոգի-2013» անվանումով վրաց-ամերիկյան զորավարժություններին մասնակցելու համար Վրաստան են ժամանել 400 ամերիկացի ծովային հետեւակայիններ:

Վրաստանի ՊՆ փոխանցմամբ` զորավարժությունները տեղի կունենան մարտի 11-ից մինչեւ ապրիլի 5-ը` Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի հրաձգարանում: Ամերիկացիների հետ դրանց կմասնակցեն նաեւ Վրաստանի 2-րդ հետեւակային բրիգադի 23-րդ գումարտակի զինվորները: Այդ գումարտակը Աֆղանստանից վերադարձել է 2012 թվականի նոյեմբերին` առանց կորուստների, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն 3-րդ անգամ: