Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն, այսօր` մարտի 11-ին, պայմանական Key Resolve անվանումով զանգվածային զորավարժություններ են սկսել:

Key Resolve զորավարժությունները, որում ներգրավված են ընդհանուր առմամբ 10 հազար հարավկորեացի եւ մոտ 3,5 հազար ամերիկացի զինծառայող, կշարունակվի մինչեւ մարտի 21-ը: Ներկա պահին Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինված ուժերն անցկացնում են Foal Eagle զորավարժությունը, որն սկսվել է մարտի 1-ից եւ կտեւի մինչեւ ապրիլի 30-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության համատեղ զորավարժությունները ուղեկցվում են ԿԺԴՀ ավանդական սպառնալիքներով: Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ ագրեսիայի դեպքում պատրաստ են օգտագործել հրթիռներ, որոնք ունակ են հասնել ԱՄՆ-ի ափերը:

Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեան` ի նշան զորավարժությունների դեմ բողոքի, հրաժարվել է Հարավային Կորեայի հետ հարձակման եւ դենուկլեարիզացման վերաբերյալ բոլոր համաձայնություններից, ինչպես նաեւ դադարեցրել է խաղաղության մասին համաձայնությունը: Հյուսիսային Կորեան նաեւ վերացրել է երկու կորեական պետությունների ռազմական ներկայացուցիչների միջեւ եղած` Փհանմունջոնի բանակցությունների կետով միակ շտապ գիծը: