Մոսկվայում բռնել են «Թուրքստանի իսլամական կուսակցություն» միջազգային ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբդուհոֆիզ Խոլմուրոդովին: Ուզբեկստանի քաղաքացու կողմից գլխավորված խմբավորումը   զբաղվում էր Միջին Ասիայից մարդկանց ներգրավմամբ եւ դեպի Աֆղանստան, Պակիստան եւ արաբական պետություններ գրոհայինների նախապատրաստման ճամբարներ  տեղափոխելով, հայտնում է ՆԳՆ-ի մամուլի կենտրոնը: 

Ա. Խոլմուրոդովը միջազգային հետախուզման տակ էր եւ ձերբակալվել է դեռեւս մարտի 1-ին: Քողարկման համար ենթադրյալ ահաբեկիչն օգտագործում էր կեղծ փաստաթղթեր, այդ թվում նաեւ Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:  Ձերբակալվածը ժամանակավոր մեկուսարանում է: Կատարվում են նրան Ուզբեկստանի Հանրապետություն  արտահանձնելու գործողություններ, հայտնում է rbc-ն:

2013թ. փետրվարի 13-14-ը նման միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Մոսկվայի մարզի Օդինցովոյի եւ Պոդոլսկի շրջաններում:  Այն ժամանակ «Է» կենտրոնի աշխատակիցների կողմից միաժամանակ ձերբակալվել էին Ուզբեկստանի Հանրապետության երկու քաղաքացի` «Թուրքստանի իսլամական կուսակցության» երկու անդամ: