Նելսոն Մանդելայի մոտ հիշողության կորուստ է սկսվել, հայտարարել է ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահի մերձավոր ընկեր Ջորջ Բիզոսը:

Բիզոսի խոսքով` 94-ամյա Մանդելան մոռանում է այն մասին, որ ապարտեիդի դեմ պայքարում նրա ընկերներն արդեն մահացել են:

«Ցավոք, նա երբեմն մոռանում է, որ նրա ընկերներից մեկը կամ երկուսն արդեն մահացել են: Եւ այն պահին, երբ նրան ասում են, որ Ուոլտեր Սիսուլոն եւ ուրիշներն արդեն մեզ հետ չեն, նրա դեմքին արտահայտությունը կորում է»,- ասել է Բիզոսը:

Սիսուլուն` Աֆրիկայի ազգային կոնգրեսի նախկին առաջնորդը, ով եղել է Մանդելայի քաղաքական դաստիարակը, մահացել է մոտ տասը տարի առաջ, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մանդելան Պրետորիայում հոսպիտալացվել է` ընթացիկ ստուգման համար: Ըստ BFM.RU-ի` մի քանի օր անց նա դուրս է գրվել հիվանդանոցից: 94-ամյա Մանդելան իրեն լավ է զգում եւ ինչպես հոսպիտալացվելուց առաջ, նրա առողջական վիճակը մտավախություններ չի առաջացնում: