«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 11-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411.17 դրամ: 2013 թ. սա դոլարի երկրորդ ամենաբարձր արժեքն է դրամի նկատմամբ եւ զիջում է միայն մարտի 4-ին արձանագրված 411.47 դրամ ցուցանիշին:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 150 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում բարձրացել է մինչեւ 410.50 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքը 412 դրամն է:
Forex միջազգային շուկայում դոլարն, ընդհանուր առմամբ, կայուն է մյուս արժույթների նկատմամբ: Դրան նպաստել է ԱՄՆ-ում զբաղվածության մակարդակի դրական փոփոխությունները, ինչը ամերիկյան տնտեսության նկատմամբ վստահություն է ներշնչում: Մեկ եվրոն այսօր սակարկվում է 1.30 դոլարի սահմաններում:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.7576ռուբլին: Դոլարը մի փոքր թուլացել է ռուբլու նկատմամբ:




























